AM
13 Սեպտեմբեր 2011 - 13:10 AMT

ԵԱՀԿ-ն կարող է ժամանակավոր առաքելություն բացել Վրաստանում

Վրաստանում կարող է բացվել ԵԱՀԿ ժամանակավոր առաքելություն, հայտնում են վրացական ԶԼՄ-ները: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ և Լիտվայի ԱԳՆ ղեկավար Աուդրոնյուս Աժուբալիսը Թբիլիսիում՝ Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:

«Այն, որ ԵԱՀԿ-ն ներկայացված չէ Վրաստանում, վատ է երկու կողմերի համար: Մենք ամեն ինչ անում ենք, ժամանակավոր լուծում գտնելու համար, որպեսզի Վրաստանի սահմաններից դուրս, Վիեննայում ստեղծվի ԵԱՀԿ առաքելության նմանությամբ մի կառույց, որը գոնե մասնակիորեն կկատարի ԵԱՀԿ առաքելության գործառույթներն ու խնդիրները…»,-ասել է Աժուբալիսը:

1992թ. Վրաստանում աշխատող ԵԱՀԿ առաքելությունը պաշտոնապես դադարեցրեց իր գործունեությունը 2009թ. հունիսի 30-ին ՝ Ռուսաստանի վետոյի պատճառով: Պատճառ հանդիսացան տարբեր կարծիքները հարավօսական հակամարտության գոտում առաքելության կատարման շուրջ և ՌԴ կողմից Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումը: Պաշտոնական Թբիլիսին պնդում էր, որ պետք է լինի միասնական գործողություն, իսկ Ռուսաստանը գտնում էր, որ հակամարտությունից հետո ԵԱՀԿ առաքելությունն Հարավային Օսեթիայում պետք է աշխատի առանձին ձևաչափով, ինչպես անկախ պետությունում: