AM
15 Սեպտեմբեր 2011 - 07:12 AMT

Սկեսրայրը ծեծել է հարսին ու անհայտացել

Սեպտեմբերի 13-ին, ժամը 21.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ գլխի վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 28-ամյա մի կին:

Ոստիկանությունից հայտնում են, որ կինն ասել է թե վնասվածքը ստացել է անասնագոմում կովի հարվածի հետևանքով: Պարզվել է, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 20.00-ի սահմաններում, տան բակում, վիճաբանության ժամանակ, հարսին ծեծի է ենթարկել սկեսրայրը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: