Սեպտեմբերի 16-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանում Եվրոպական միության աջակցությամբ տեղի կունենա համաժողով «Նոր զարգացող լրատվամիջոցների ոլորտում լավագույն փորձը» խորագրով։ Ինչպես տեղեկացրել են PanARMENIAN.Net-ին Ֆրանսիական համալսարանից, համաժողովին բացման խոսքով հանդես կգան Հայաստանում ֆրանսիական համալսարանիռեկտոր տիկին Ժոել լը Մորզելեկը և Հայաստանում ԵՄ Պատվիրակության ղեկավարդեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը:
Վերջինս ԵՄ պատվիրակության կողմից ֆինանսավորվող և Ֆրանսիական համալսարանի կողմից իրականացվող դասախոսությունների շարքում առաջին համաժողովն է։
Համաժողովի նպատակն է հարստացնել լրագրության ոլորտի երիտասարդ ուսանողների մասնագիտական հմտություններն ու գիտելիքները։ Այն նաև նպատակ ունի Հայաստանում որոշում կայացնողներին, լրատվամիջոցներին, քաղաքացիական հասարակությանն ու լայն հանրությանը ծանոթացնելու այս ոլորտում տեղի ունեցող եվրոպական զարգացումներին։
Համաժողովի հիմնական բանախոսներն են Le Figaro, Radio France Internationale, France 24, Le Point, National Swiss Radio և Bulletin de l’Industrie Pétrolière լրատվամիջոցների անկախ թղթակից պարոն Ռեժի Ժանտեն և այլընտրանքային լրատվամիջոցների վերլուծաբան, տեղեկատվական անվտանգության հարցերովփորձագետ Սամվել Մարտիրոսյանը։





