AM
16 Սեպտեմբեր 2011 - 04:38 AMT

Վերաքննիչ դատարանի արդեն նախկին ղեկավարը կդառնա ԿԸՀ նախագահ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ է նշանակվելու ՀՀ վերաքննիչ դատարանի արդեն նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանը: Հայկական գրեթե ողջ տպագիր մամուլը հաստատում է այս տեղեկությունը: Երեկ սեպտեմբերի 15-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նա ազատվել է վերաքննիչ դատարանի ղեկավարի պաշտոնից:

Շուտով Վճռաբեկ դատարանը Մուկուչյանին կառաջադրի ԿԸՀ անդամ, որից հետո էլ նա կդառնա այդ մարմնի ղեկավար:

Սեպտեմբերի 9-ի երեկոյան սրտի կաթվածից մահացել է Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը, ով զբաղեցնում էր այդ պաշտոնը 2003 թվականից:

Նա երկու ամիս առաջ վերընտրվել էր ԿԸՀ նախագահի պաշտոնում: