Սեպտեմբերի 15-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան Արուճ գյուղի գյուղապետարանի մոտ դուրս է եկել ճանապարհից և շրջվել: Ոստիկանությունից հայտնում են, որ ուղևորը` 18-ամյա Լևիկ Վահանյանը, տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն:





