AM
16 Սեպտեմբեր 2011 - 11:49 AMT

Երևանում նշելու են «Մարմարա» օրաթերթի 70-ամյակը

Սեպտեմբերի 17-ինՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ անցկացվող «Հայաստանում պոլսահայ համայնքի օրեր» ծրագրի շրջանակներում «Առնո Բաբաջանյան» համերգային դահլիճում` տեղի է ունենալու «Մարմարա» օրաթերթի 70-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Միջոցառման շրջանակներում ելույթ կունենան «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, ԳԱԱ թղթակից անդամ Արտեմ Սարգսյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, «Մարմարա» թերթի գլխավոր խմբագիր Ռոպեր Հատտեճյանը և այլք:

«Մարմարա» օրաթերթի 70-ամյա հոբելյանին նվիրված համերգային երեկոն կվարի Ազատ Գասպարյանը: Համերգային ծրագրով հանդես կգան երգչուհի Լյուսի Քահվեջյանը և դաշնակահար Համասփյուռ Մանուկյանը: