AM
17 Սեպտեմբեր 2011 - 07:02 AMT

Հայ բժիշկները կվերապատրաստվեն Իտալիայում

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիի, ինչպես նաև Իտալիայից ժամանած բժիշկների հետ: Նախաարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության եզրերը, մասնավորապես` ուղղված ինտեգրված բժշկության ոլորտին:

Դեսպանը նշել է, որ Շտապ օգնության արդիականացման ծրագիրը Հայաստանում իսկապես կայացել է, որին ականատես են եղել իտալացի բժիշկները: Հյուրերն առաջարկել են համագործակցության շրջանակներում հայ բժիշկներին վերապատրաստել Իտալիայում, ինչպես նաև տեղեկատվություն փոխանակել բժշկական արձանագրությունների և մեթոդների վերաբերյալ: Վերջիններս նաև ցանկություն են հայտնել ուսումնասիրել Հայաստանի բուժհաստատությունների փորձը` պարբերաբար այցելություններ կազմակերպելով:

Նախարար Քուշկյանը կարևորել է համագործակցությունը և հույս հայտնել հետագա բեղմնավոր աշխատանքի: