AM
17 Սեպտեմբեր 2011 - 08:40 AMT

Հայաստանն ու Հոնդուրասը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել

Սեպտեմբերի 16-ին Միավորված Ազգերի Կազմակերպությունում Հայաստանի և Հոնդուրասի մշտական ներկայացուցիչներ Կարեն Նազարյանը և Մարի Ֆլորեսը ստորագրեցին Հայաստանի ու Հոնդուրասի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ հայտարարություն:

Ստորագրման արարողությանը հետևած զրույցի ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի ու Հոնդուրասի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Մասնավորապես նշվեց, որ կրթության, մշակույթի, ինչպես նաև զբոսաշրջության բնագավառներում գոյություն ունեն համագործակցության բավականաչափ նախադրյալներ: