Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ ՝ սեպտեմբերի 22–24–ը «Սիթի տուր»-ի էքսկուրսիաները կիրականացվեն բացառապես երեխաների համար՝ անվճար սկզբունքով։
Քաղաքապետարանից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման նպատակով մայրաքաղաքի կենտրոնական որոշ փողոցներում երթևեկության ժամանակավոր դադարեցման հանգամանքով պայմանավորված ՝ Երևանի քաղաքապետարանի զբոսաշրջային «Սիթի տուր» ծրագիրը նախապես հայտարարված սեպտեմբերի 17–ի փոխարեն կմեկնարկի սեպտեմբերի 22–ից։





