AM
17 Սեպտեմբեր 2011 - 12:06 AMT

Էդուարդո Էռնեկյանը Արցախում ստացավ իր եղբորը շնորհված «Մարտական ծառայության» մեդալը՝ հետմահու

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է նույն օրը Արցախ ժամանած հանրահայտ սփյուռքահայ բարերար Էդուարդո Էռնեկյանին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության, ֆինանսների, բարձր տեխնոլոգիաների և քաղաքացիական ավիացիայի ոլորտներում առկա հիմնախնդիրներին: Երկուստեք նշվել է Արցախի զարգացման գործում Սփյուռքի ներուժի օգտագործման կարևորությունը:

Նախագահը բարերարի ընտանիքին է հանձնել նրա եղբոր` Անդրանիկ Էռնեկյանին հետմահու շնորհված «Մարտական ծառայություն» մեդալը` Արցախի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների ժամանակ զինծառայողներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար և ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: