AM
20 Սեպտեմբեր 2011 - 07:12 AMT

Սևանա լճից երեկ հայտնաբերված դիակի ինքնությունը դեռևս պարզված չէ

Սեպտեմբերի 19-ին, ժամը 10.40-ին, ՀՀ ԱԻՆ ջրափրկարարական ջոկատից ոստիկանության Սևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի «Գեղամա» լողափին հարող ջրային տարածքում հայտնաբերվել է մոտ 55-60 տարեկան, ինքնությունը չպարզված տղամարդու դիակ` գոտկատեղից պարանով կապված բազալտե քարով: Ոստիկանությունից հայտնում են, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ դիակի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: