AM
20 Սեպտեմբեր 2011 - 07:35 AMT

Գյումրիի ավտոնորոգման կետերից մեկում այրվել են ավտոմեքենաներ

Սեպտեմբերի 19-ին, ժամը 14.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնի տարբեր մասերում ստացած այրվածքներով իրենց մոտ են տեղափոխվել երկու տղամարդ:

Ոստիկանությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 13.50-ի սահմաններում, բենզալիցքավորման կայաններից մեկին կից ավտոնորոգման կետում հրդեհվել է «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենա, ինչի հետևանքով ամբողջությամբ այրվել են կետում կայանված «ՎԱԶ-2199» և մասամբ` «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներն ու այրվածքներ են ստացել երկու անձ: Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 14.46-ին` մարտական 2 հաշվարկի ուժերով: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: