AM
21 Սեպտեմբեր 2011 - 07:04 AMT

Վահան Արծրունի. Անկախությունն ազգի զարգացման միակ երաշխիքն է

Հայտնի երգիչ և երգահան Վահան Արծրունին գտնում է, որ անկախությունը ցանկացած ազգի զարգացման միակ երաշխիքն է: Արծրունին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ՀՀ անկախության սկիզբը, որը տեղի ունեցավ 20 տարի առաջ, շատ լուսավոր էր և խոստումնալից, իսկ այսօր այն շատ հակասական է: Այնուամենայնիվ, Արծրունին իր կյանքում կարևոր է համարում հենց այդ սկիզբը: Խոսելով երկրի թերությունների մասին` նա խոստովանել է, որ լայնամասշտաբ արտագաղթի պատճառով Հայաստանը կորցրեց մտավորականությանը, նրանց հետ էլ` բարությունը, գթասրտությունը, բարեկրթությունը և այլն: Վահան Արծրունին ՀՀ քաղաքացիներին մաղթում է երջանիկ կյանք և երկիրը տեսնում է ավետյաց և լուսավոր: