AM
21 Սեպտեմբեր 2011 - 07:05 AMT

Ցոլակ Մլքե-Գալստյան. Անկախությունը մեր պապերի երազանքն էր, և պետք է պինդ պահել այն

«Միհր» թատրոնի գեղարվեստական ղեկավար Ցոլակ Մլքե-Գալստյանը գտնում է, որ Հայաստանի անկախությունը իր համար իսկական հպարտություն է, և յուրաքանչյուր ոք պետք է այն ամուր ձեռքերով պահպանի: Մլքե-Գալստյանի խոսքով, Հայաստանի քաղաքացիները պետք է գիտակցեն, որ անկախության գաղափարը եղել է մեր պապերի երազանքը, և պետք է թանկ վերաբերվել այդ գաղափարին: Թատրոնի ղեկավարը գտնում է նաև, որ չնայած առկա խնդիրներին, պետք է սիրել հայրենիքը, քանի որ այն մերն է: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Մլքե-Գալստյանը նաև պատմել է, որ ցանկանում է Հայաստանի մշակութային կյանքը տեսնել ավելի ակտիվ, և որ լուծվեն ոլորտի բոլոր խնդիրները: «Ցանկանում եմ, որ մեր հայրենակիցներն ավելի հայրենասեր լինեն, չլքեն Հայաստանը և հպարտ լինեն, որ հայ են: Մենք պետք է միացյալ ուժերով ոտքի կանգնեցնենք մեր երկիրը», – ասել է թատրոնի գեղարվեստական ղեկավարը: