AM
23 Սեպտեմբեր 2011 - 13:38 AMT

Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքն ուշանում է

Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքն ուշանում է: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը իրադարձությունների վայրից, թեև հայտարարվել էր, որ հանրահավաքը սկսվելու է 18:30-ին, այն դեռ չի մեկնարկել: Ըստ նրա, այժմ հրապարակում հավաքվել է ՀԱԿ-ի մոտ 1000 կողմնակից, սակայն, մարդիկ դեռ գալիս են: ՀԱԿ ղեկավարությունը դեռ չի եկել: Ոստիկանության աշխատակիցներ հրապարակում չեն երևում: