AM
24 Սեպտեմբեր 2011 - 11:29 AMT

ՀԱԿ վերջին հանրահավաք. Լևոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքական և ներքաղաքական նոր ուղերձները

Տեր-Պետրոսյանն այս անգամ էլ մեծ ուշադրություն դարձրեց Հայաստանի և նրա իշխանությունների մասին WikiLeaks հրապարակումներին, միաժամանակ չհիշատակելով WikiLeaks հրապարումների մասին հայկական ընդդիմության և անձամբ իր վերաբերյալ: Սակայն առավել հետաքրքիր էին ՀԱԿ առաջնորդի բացատրությունները, թե ինչու Արևմուտքը, հատկապես ԱՄՆ-ն աչք փակում Հայաստանում ժողովրդավարության ոտնահարման վրա: Նրա կարծիքով, դա կապված է նրա հետ, որ ԱՄՆ կառավարության համար Հայաստանի վերաբերյալ ամենակարևոր խնդիրը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է, և նրանք խոստումներ են ստացել Սերժ Սարգսյանից զիջումների գնալու մասին: Տեր-Պետրոսյանի խոսքով, նա չի կասկածում ԱՄՆ և ԵՄ կողմից հետապնդվող նպատակների անկեղծության մեջ, և հակված չէ այդ նպատակների ետևում տեսնել էգոիստական շահեր և երկակի չափանիշներ: «Քանի որ լիովին համոզված եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը բխում է ոչ միայն միջազգային անվտանգության և համագործակցության շահերից, այլ նաև առաջին հերթին տարածաշրջանի երկրների շահերից»,- ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

Մեղադրելով իշխող վերնախավին Հայաստանի ազգային շահերի դավաճանությաքն մեջ` Կոնգրեսի առաջնորդը հասկացնել տվեց Արևմուտքին, որ վերջինս կարող է վստահ լինել հայ-թուրքական և ղարաբաղյան հարցերում նրա լոյալության մեջ:

Տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացման հետ համաձայնությունը չի կապվում «Մոսկովսկիե Նովոստիին» տված Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցի հետ, որտեղ նա հանդես է գալիս Գյումրիում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը երկարացնելու կողմից: Այստեղ երևում է Արևմուտքին ընդառաջ գնալու նրա ցանկությունը:

Ինչ վերաբերվում է ներքաղաքական ուղերձներին, ապա կարելիէ ասել, որ առաջին անգամ ՀԱԿ ղեկավարությունը բացահայտ կերպով խոստովանել է ցուցարարների քանակի նվազումը: Հենց դրանով է բացատրվում ցուցարարարներին ուղղված «հանձնարարությունը», որպեսզի հաջորդ հանրահավաքին յուրաքանչյուրն իր հետ բերի 5 մարդ: Չէ՞ որ իշխանություններին ազգովի ճնշելու համար մի քանի հազար հոգին անբավարար է:

Միաժամանակ, չնայած արմատական հայտարարություններին, օրինակ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի կոչերին համազգային քաղաքացիական անհնազանդության պատրաստվելու մասին, Տեր-Պետրոսյանը հասկացնել է տվել իշխանություններին, որ պատրաստ է շարունակել երկխոսության գործընթացը: Կարելի է ենթադրել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, գիտակցելով այն փակուղային իրավիճակը, որում հայտնվել է ՀԱԿ-ը, մտածում է իշխանությունների հետ երկխոսությունը շարունակելու մասին:

Վերջում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ սեպտեմբեր-հոկտեմբերին Հայաստանում քաղաքական ճգնաժամը հաղթահարելու գործում տեղի կունենա լուրջ բեկում և հավելել, որ մարդիկ դրանում կարող են համոզվել սեպտեմբերի 30-ին ՀԱԿ հաջորդ հանրահավաքի ժամանակ…