Մինչև 1999 թվականը տեղի ունեցած ՀՀ ԱԺ և նախագահական ընտրությունների վերաբերհակ ՀՀ ԿԸՀ-ում չի պահպանվել ոչ մի փաստաթուղթ: ԿԸՀ-ում առկա են միայն 1999-ից հետո տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ տվյալները:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ԿԸՀ անդամ Տաթևիկ Օհանյանը: Ըստ վերջինիս, ԿԸՀ-ում չի պահպանվել ոչ մի փաստաթուղթ, որի հիման վրա հնարավոր լինի պարզել, թե 1998-ի նախագահական ընտրություններում ընտրական ցուցակներում քանի ընտրող է եղել, և նրանցից քանիսն է քվեարկել: Օհանյանի խոսքերով՝ չեն պահպանվել նաև 1995-ի ԱԺ ընտրությունների և Սահմանադրության հանրաքվեի ու 1996 թվականի նախագահական ընտրությունների վերաբերյալ տվյալները ևս:





