AM
28 Սեպտեմբեր 2011 - 05:37 AMT

Բանդան վնասազերծել են, բայց նույնատիպ կողոպուտները շարունակվում են

Սեպտեմբերի 27-ին հերթական կողոպուտն է գրանցվել Երևանում: Ինչպես հաղորդում է «Հրապարակ»-ը,տեխնիկական միջոցների գործադրմամբ, հետնամասի դուռը բացելու միջոցով ավազակները մտել են «Նոյ» թաղամասում ապրող գործարար Սասուն Առաքելյանի տուն: Որոշ տեղեկություններով, տուն մտածը մեկ հոգի է եղել, որ, տեսնելեվ տանտիրուհուն, փախել է՝ տանելով ոսկյա զարդերը: Հանցագործը դիմակով է եղել, սակայն անզեն:

Նշենք, որ օրեր առաջ վնասազերծվել է վերջին ամիսներին նախկին պաշտոնյաների և մեծահարուստների տներ կողոպտող մեծաքանակ ավազակախումբ: