Ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուներից «Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 23-ին բացահայտված և վնասազերցված հանցավոր խմբի պարագլուխը՝ մահացած «Եթում» մականունով Գուրգեն Հայրապետյանը, դեռ կալանավայրում ամուր կապերի մեջ է եղել տարբեր ոլորտի պաշտոնյաների զավակների հետ: Քրեական աշխարհի օրենքներով ապրող շատ պաշտոնյաների որդիներ տարիներ ի վեր Եթումին «Դատապարտյալների հիվանդանոց» և «Էրեբունի» ՔՀԿ են տարել թանկարժեք հանձնուքներ: Այդ կապերը Գուրգեն Հայրապետյանն ավելի է ամրացրել 2009 թվականին «գաղութից» ազատվելուց հետո: Քրեական աշխարհում «կոմերսանտներին» և պաշտոնյաներին թալանելն ամենապատվաբերն է համարվում, իսկ պաշտոնյաների ցավակներն էլ տարատեսակ տեղեկություններով օգնել են հանցախմբին մի քանի «հաջող» ավազակային հարձակում գործել, հայտնում է թերթը:
Նշենք, որ օրեր առաջ վնասազերծվել է վերջին ամիսներին նախկին պաշտոնյաների և մեծահարուստների տներ կողոպտող մեծաքանակ ավազակախումբ:





