Սեպտեմբերի 30-ին Օպերայի հրապարակում տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը:
Հանրահավաքը սկսվել է ժամը 18.50-ին:
Ինչպես հաղորդում է Ոստիկանությունը, հանրահավաքին մասնակցում էր մոտ 6000 մարդ:
Հանրահավաքի ավարտին հայտարարվեց զանգվածային միջոցառումը շուրջօրյա ձևաչափով շարունակելու մասին:
Հանրահավաքի ընթացքում ոստիկանության կողմից պահպանվել է պատշաճ հասարակական կարգ:
Սեպտեմբերի 30-ին ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ցուցարարներին առաջարկել է շուրջօրյա հանրահավաքներ սկսել և դրական պատասխան է ստացել: Որոշվել է, որ հանրահավաքները նախնական կտևեն 7 օր, որից հետո կորոշվի` շարունակել, թե դադարեցնել դրանք: Ոստիկանությունը կենդանի օղակի մեջ է վերցրել Ազատության հրապարակը և չի խանգարում ցուցարարների ելումուտին հրապարակ:
Շուրջօրյա հանրահավաքներին զուգահեռ ընդդիմությունը կվերսկի երկխոսությունը իշխանությունների հետ:





