AM
3 Հոկտեմբեր 2011 - 05:54 AMT

Խմբակային թունավորում շմոլ գազից. Կա մեկ զոհ

Հոկտեմբերի 2-ին` ժամը 01.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազից թունավորված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել հինգ մարդ, մահացած` 52-ամյա Զինարիկ Արշակյանը: Ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 1-ին` ժամը 23.55-ի սահմաններում, նշված անձինք թունավորվել են Լիճք գյուղի անասնապահական համալիրի անասնապահների համար նախատեսված սենյակում էլեկտրական հոսանք արտադրող գեներատորից շմոլ գազի արտահոսքի հետևանքով: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: