«Կիպրոսի կառավարությունն ուշադիր հետևում է Թուրքիայի գործողություններին և քաղաքականությանը և մտադիր է պաշտպանել հանրապետության բնական պաշարների հետախուզության և կիրառման ինքնիշխան իրավունքը»,- այսօր հայտարարել է Նիկոսիայում կառավարության մամլո քարտուղար Ստեֆանոս Ստեֆանուն: «Մենք գործում ենք բացառապես դիվանագիտական դաշտում, իսկ Թուրքիան իրականացնում է անօրինական և սադրիչ քաղաքականություն»,- հավելել է նա:
Կիպրական Famagusta Gazette-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք Միջերկրական ծովի արևելյան հատվածում ռուսական նավատորմի հայտնվելը լարվածություն կառաջացնի, Կիպրոսի կառավարության մամլո քարտուղարը պատասխանել է, որ «տարածաշրջանում արդեն տիրում է լարվածություն տարբեր երկրների ռազմական ներկայության պատճառով» և մեղադրել Անկարային «լարված մթնոլորտ ստեղծելու և ճգնաժամ առաջացնելու մեջ»,- ասել է մամլո քարտուղարը, հաղորդում է ZMAN-ը:





