AM
7 Հոկտեմբեր 2011 - 08:33 AMT

«Էրնսթ ընդ Յանգ» կազմակերպությունը կիրականացի ԿԲ 2011-ի ֆինանսական հաշվետվության վերստուգումը

Կենտրոնական բանկի խորհուրդը հոկտեմբերի 5-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ընտրել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի 2011 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվության վերստուգումն իրականացնելու նպատակով «Էրնսթ ընդ Յանգ» աուդիտորական կազմակերպությանը, հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: