AM
12 Հոկտեմբեր 2011 - 04:14 AMT

Սիրահարների այգում բացվելու է Մարդու իրավունքների մասին պատմող ցուցահանդես

Հոկտեմբերի 14-ին «Սիրահարների այգում» կայանալու է լուսանկարների ցուցահանդես: Այն կազմակերպվել է «Սոցիոսկոպ» ՀԿ-ի կողմից և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Ցուցահանդեսին ներկայացված են լինելու «Մարդու իրավունքները ֆոտոխցիկում» թեմայով մրցույթի մրցանակակիր և ժյուրիի հավանությանն արժանացած լավագույն լուսանկարները: Ցուցահանդեսի բացման ժամանակ կայանալու է մրցույթում հաղթող ճանաչված լուսանկարների հեղինակների պարգևատրման արարողությանը, ինչպես նաև կայանալու է քվեարկություն, որի արդյունքում կհայտարարվի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողի անունը: Ողջ երեկոն կուղեկցվի կենդանի նվագակցությամբ: