ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար, պրոֆեսոր Ստանիսլավ Կոզիեի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը, Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են Հայաստանում ընթացող պաշտպանական բարեփոխումներին և այդ բարեփոխումներին Լեհաստանի կողմից առկա օժանդակության և դրա խորացման հնարավորություններին` ինչպես երկողմ, այնպես էլ ՆԱՏՕ-ի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը որպես Լեհաստանի հետ պաշտպանական համագործակցության զարգացման առաջնահերթություն առանձնացրել է ռազմական կրթության և ռազմական արդյունաբերության բնագավառները:
Կողմերն անդրադարձել են նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին և նշել, որ այն պետք է կարգավորվի միայն խաղաղ, բանակցային ճանապարհով, միջազգային իրավունքի նորմերի պահպանմամբ և ուժի կիրառման նկատմամբ անհանդուրժողականությամբ:





