Հոկտեմբերի 21-ին Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտում կայանալու է Արևիկ Մարտիրոսյանի և Վահե Բուդումյանի «Էյֆորիա» ֆիլմի ցուցադրություն- քննարկումը:
«Էյֆորիա»-ն էքսպերիմենտալ ֆիլմ է, որը, օգտագործելով տարբեր լրատվական աղբյուրների տեսանյութեր և սիրողական նկարահանումներ, պատմում է բացօթյա առևտրով զբաղվող մարդկանց պայքարի, ոստիկանական ուժերի հետ բախման և դրան հաջորդած տարբեր մեկնաբանությունների մասին:
Ֆիլմը վերախմբագրված մեդիա նյութերի և հարցազրույցների համադրություն է, որը նպատակ ունի լրատվության լեզվական կառույցի ապամոնտաժմամբ` վերջինիս հաղորդել նոր նպատակ և իմաստային լիցք:
Ցուցադրությունը կազմակերպել է «Ուտոպիանա» ՀԿ-ն իր «Աշխատանք. Արվեստագետը որպես աշխատավոր, արվեստագետի դերը հասարակության մեջ» նախագծի շրջանակում:





