Գերմանիայի հայ համայնքն աստիճանաբար սկսում է ակտիվանալ երկրի քաղաքական հարթակում: Այդ մասին Երևանում «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից կազմակերպված մամլո ասուլիսում հայտնել է համայնքի ակտիվիստ Ժիրայր Քոչարյանը:
«Հայ համայնքը մեծապես զբաղվում է մշակութային գործունեությամբ` համեմատած, օրինակ, թուրքական համայնքի հետ»,- հաղորդել է նա:
Ինչպես նշել է Քոչարյանը, Գերմանիայում հայ գաղթականների թիվը դժվար է որոշել, քանի որ այս առիթով գոյություն ունեն հակասական տվյալներ` 40 հազ. մինչև 75 հազ. մարդ:
Սակայն, Քոչարյանի խոսքով, ամեն տարի Գերմանիա, միջին հաշվով, մոտ 10 հազ. հայ է մուտք գործում, որոնցից 6-7 հազ. հետագայում բռնագաղթվում են:





