AM
18 Հոկտեմբեր 2011 - 13:31 AMT

Հայ և ամերիկացի պաշտոնյաները քննարկել են Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագիրը

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է սպառազինությունների վերահսկման հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ռոզ Գոթեմոլերին և ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի տեղակալ Սելեսթ Վոլանդերին: Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, սպառազինությունների վերահսկմանը, Եվրոպայում սովորական զինված ուժերի /ԵՍԶՈՒ/ պայմանագրի ապագային առընչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև տարբեր երկրների կողմից ԵՍԶՈՒ պայմանագրի պահանջների խախտման դեպքերին: