Ըստ դատաբժշկական փորձաքննության սեպտեմբերի 6-ին իր 6 և 4-ամյա որդիներին սպանած 34-ամյա Ռոզա Ալոյանը հոգեկան շեղումներ ունի: Այդ մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Նուբարաշենի հոգեբուժարանի փրձագիտական բաժնից: Թե ինչ բնույթի է այդ շեղումը, այն ենթակա՞ է բուժման, և արդյոք դա նշանակու՞մ է, որ երեխաներին սպանելու պահին կինը անմեղսունակ է եղել՝է նշված բաժնի աշխատակիցները չհայտնեցին: Ոստիկանությունից ևս երեկ այս հարցերին չպատասխանեցին, քանի որ դեռևս չեն ստացել «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՍՊԸ-ի եզրակացությունը: Եթե պարզվի, որ Ռոզա Ալոյանը անմեղսունակ է, նա կենթարկվի հարկադիր բուժման և չի ենթարկվի քրեական պատասխանատվության, իսկ եթե պարզվի հակառակը, կինը կարող է դատապարտվել ցմահ ազատազրկման:
Սեպտեմբերի 6-ի գիշերը Ռոզա Ալոյանի բնակարանում հայտնաբերել է 6-ամյա Վարդան և 4-ամյա Հայկ Ալոյանների դիակները` խեղդամահ վիճակում: Ռոզա Ալոյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին, որտեղ հայտարարել է, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, տանը սավանի կտորներով խեղդամահ է արել իր երկու երեխաներին:





