AM
21 Հոկտեմբեր 2011 - 11:46 AMT

Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին: Նախագահականից հայտնում են՝ հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, քննարկվել են երկու հայկական հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջեւ կապերի խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: