AM
26 Հոկտեմբեր 2011 - 13:09 AMT

Գունար Վիգանդ. ԵՄ-ն Հայաստանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման բանակցությունները կսկսի 2012թ. սկզբին

Հայաստանի ԱԳՆ-ում կայացել է Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցերի վերաբերյալ 7-րդ լիագումար նիստը: Հայկական աշխատանքային խումբը գլխավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, իսկ եվրոպական պատվիրակությունը` ԵՄ գլխավոր բանակցող Գունար Վիգանդը: Բանակցությունների ամփոփիչ համատեղ մամլո ասուլիսի ընթացքում կողմերը նշել են բանակցային գործընթացում լավ առաջընթացի առկայության մասին:

«Հայաստանը լավ առաջընթաց է գրանցում տարբեր ոլորտներում»,- այս առիթով նշել է Վիգանդը: Մնացականյանն իր հերթին նկատել է, որ հայկական կողմը ձգտում է իրականացնել բոլոր անհրաժեշտ բարեփոխումները` եվրոպական արժեքներին համապատասխան: Անդրադառնալով ազատ առևտրի գոտիների ստեղծման հարցին` Գունար Վիգանդը նշել է, որ Եվրամիությունը մտադիր է այդ հարցի շուրջ բանակցություններ սկսել հաջորդ տարվա սկզբին: Իսկ Մնացականյանը հայտնել է, որ «Հայաստանի իշխանությունները կիրականացնեն բոլոր անհրաժեշտ բարեփոխումները մինչև 2011թ. վերջ բանակցությունները սկսելու համար»:

Նույն ճակատագրին կարժանանա մուտքի արտոնագրի ռեժիմի պարզեցման հարցը: Այս համատեքստում Վիգանդը նշել է «ազատ փոխադրման ապահովման» պայմանագրի կնքումը, որը տեղի կունենա վաղը Լյուքսեմբուրգում: «Դա հիմք կդառնա նոր իրավական ձևաչափի հաստատման համար»,- ընդգծել է նա:

Բանակցությունների 3 ռաունդների արդյունքում 2006թ. նոյեմբերի 14-ին Բրյուսելում ընդունվեց և ստորագրվեց Հայաստանի և ԵՄ միջև համատեղ Գործողությունների պլանը: