AM
26 Հոկտեմբեր 2011 - 14:00 AMT

Բակո Սահակյանն ընդունել է Հայ կրթական հիմնարկության պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է Հայ կրթական հիմնարկության պատվիրակությանը՝ կազմակերպության ղեկավար Վահիկ Պետրոսյանի գլխավորությամբ: Նախագահականից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Նախագահը բարձր է գնահատել Հայ կրթական հիմնարկության հայրենանվեր գործունեությունն Արցախում, հատկապես կրթության ոլորտում՝ այն համարելով կարեւոր ու պահանջված մեր ժողովրդի համար: