Վաշինգտոնի փորձերը երկխոսություն սկսել Իրանի իշխանությունների հետ չեն հաջողվում, քանի որ անհասկանալի է, թե ով է իրականում կառավարում երկիրը, BBC-ի իրանական ծառայությանը տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: «Մենք վստահաբար չենք կարող ասել, թե ով է այսօր որոշումներ կայացնում Իրանում»,-հայտարարել է նա:
Քլինթոնը նաև մտավախություն է հայտնել, որ Իրանը գնում է դեպի ռազմական բռնապետություն: «Աստիճանաբար զինվորականներն ամեն ինչ իրենց ձեռքն են վերցնում»,-ասել է նա:
Սակայն, ըստ նրա, միջուկային խնդրի շուրջ Թեհրանի հետ բանակցությունների դուռը դեռևս բաց է մնում Ըստ պետքարտուղարի, Վաշինգտոնը մտադիր է «վիրտուալ դեսպանատուն» բացել մինչև տարեվերջ, տեղեկացնելու համար պարսիկներին ինտերնետի միջոցով արտոնագրերի ու ուսանողական փոխանակման ծրագրերի մասին:





