«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը սկսում է տեսազրույցների նոր շարք` «Չլռելու արժեքը» ընդհանուր խորագրով: Նախաձեռնությունից հայտնում են. որ զրպարտությունը ապաքրեականացնող օրենսդրական փոփոխություններից սկսած մինչ օրս արդեն 29 հայց է ներկայացվել` ընդդեմ թերթերի:
Իրենց արժանապատվությունն ու համբավը «վերականգնելու» համար հիմնականում մեծահարուստ հայցվորները լրագրողներից մի քանի միլիոն դրամի հասնող «փոխհատուցում» են պահանջում: Արդյունքում, առանց այդ էլ փոքր տպաքանակ ունեցող թերթերը հայտնվում են փակուղու և սնանկացման վտանգի առջև:
«Չենք լռելու» նախաձեռնությունը գալիք երկուշաբթի և երեքշաբթի օրերին 4 թերթի օրինակով ներկայացնելու է այն խայտառակ վիճակը, որում հայտնվել է մեր մամուլը: «Ազատ խոսքի դեմ ներկայացված հայցերի համադրումը ցույց է տալիս, որ նրա դեմ տարվում է հաշվեհարդարի հստակ քաղաքականություն…»,- նշվում է նախաձեռնության տարածած հաղորդագրության դեմ։





