«Թռչկան» վրանային ճամբարի մասնակիցները կոչով դիմում են բոլոր նրանց, ովքեր դեռևս պարզապես հետևում են իրենց պայքարին՝ հորդորելով չվախենալ, միանալ իրենց:
«Հենց հիմա այստեղ՝ Թռչկանի մոտ, եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում (0 աստիճան և անընդհատ տեղացող ձյուն ու անձրև) ընկերովի հերթապահում ենք՝ տեր կանգնելով մեր Թռչկանին: Իսկ ինչո՞ւ ենք մենք մեր առօրյա հոգսերը թողել ու եկել այստեղ. որովհետև մեզ բոլորիս միավորում է մեկ բան՝ սերը հայրենիքի հանդեպ, բայց համոզված ենք, որ մենք մեր հայրենիքը միայնակ չենք սիրում, մեզ սատարում ու աջակցում են քեզ պես բազմաթիվ ուրիշ երիտասարդներ… և եթե դու նրանցից մեկն ես, անպայման միացիր մեր պայքարին, հիմա մենք հենց ՔՈ օգնության կարիքն ունենք»,- նշվում է նրանց տարածած հաղորդագրության մեջ:





