AM
28 Հոկտեմբեր 2011 - 07:03 AMT

Կիևյան կամրջից երիտասարդ կին է նետվել

Հոկտեմբերի 27-ին`ժամը 15.38-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջից քաղաքացի է նետվել ցած:Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով) և փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ ինքնասպան է եղել Երևան քաղաքի բնակիչ,1983 թվականին ծնված Յանա Մանասյանը: