ԼՂՀ Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղում «Հայաստան» համահայկական հիմնադրամը կառուցում է 195 քմ մակերես զբաղեցնող երկհարկանի համայնքային կենտրոն: Հիմնադրամից հայտնում են, որ այստեղ կգործեն գյուղապետարանը, բուժկետը, գրադարանն ու հանդիսությունների սրահը: Ֆինանսավորումը` լիբանանահայ համայնք, նվիրատուներ Հայաստանից և Արցախից:
Մեծ Շենը Շուշիի շրջանի հնագույն գյուղերից է: Այստեղ բնակվում է 119 մարդ` մեծամասնությունը տարեցներ: Բնակիչներն այստեղ զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ, մեղվապահությամբ: Գյուղը հայտնի է 17-րդ դարում կառուցված Սբ. Պանտելեոն վանքով, որն իր անունը ստացել է ի պատիվ այն գյուղական բժշկի, ով բազմաթիվ մարդկանց կյանք է փրկել :
Վանքը ունի նայեւ թանգարանային անկյուն, որտեղ ցուցադրվում են պատմական նշանակության հնագույն իրեր:





