Հոկտեմբերի 28-ին`ժամը 18.22-ին դեղորայքային թունավորումով «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Արտաշատյան խճուղու թիվ 28 տան բնակիչ,1993 թվականին ծնված Սիմա Պապյանը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 29-ին`ժամը 20.45-ին տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքային թունավորումով Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Հ/Ա Բ-1 թաղամասի թիվ 30 շենքի 1-ին բնակարանի բնակիչ,1986 թվականին ծնված Էրիկա Վահանյանը:
Արդեն հոկտեմբերի 30-ին`ժամը 11.33-ին նմանատիպ մեկ այլ տեղեկատվություն է ստացել, որ դեղորայքային թունավորումով կրկին «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Հ/Ա Ա-2 թաղամասի թիվ 10/3 շենքի 24-րդ բնակարանի բնակիչ,1989 թվականին ծնված Աննա Բաղրամյանը:
Բոլոր 3 տուժածների առողջական վիճակն էլ գնահատվել է բավարար:





