Այսօր ժամը 18:00-ին, Հյուսիսային պողոտայի հրապարակի հարակից տարածքում Կանանց իրավունքների կենտրոնը կազմակերպում է ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված հերթական ակցիան: «Ամոթի պատ» խորագիրը կրող ակցիայի ընթացքում կցուցադրվի մի նկար, որի վրա պատկերված է ամուսնու և կնոջ միջև ընթացող վեճը, ինչի ականատեսն է դառնում նրանց փոքրիկ երեխան:
Անցորդներին կտրամադրվեն թղթեր ու գրիչներ և նրանք հնարավորություն կունենան արտահայտել իրենց վերաբերմունքը նկարում պատկերված երևույթի վերաբերյալ: Նախատեսվում է նկարն ամբողջությամբ ծածկել անցորդների մեկնաբանություններով և կարծիքներով: Ընթացքում կբաժանվեն նաև տեղեկատվական բուկլետներ և թռուցիկներ:





