AM
1 Նոյեմբեր 2011 - 06:53 AMT

ԵՊԼՀ-ում տեղի կունենա Գերմաներենի բաժնի բացման 75-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով

2011-ի նոյեմբերի 2-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում տեղի կունենա Գերմաներենի բաժնի բացման 75-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի մեկնարկի հանդիսավոր արարողությունը:

Բացման խոսքերով հանդես կգան ԵՊԼՀ ռեկտոր պրոֆ. Ս. Զոլյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը, Երևանում Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության գրասենյակի ղեկավար Թինե Լաուֆերը և այլ հրավիրյալ հյուրեր:

Գիտաժողովի ժամանակ համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ուշադրությանը կներկայացնեն և գիտական զեկույցներով հանդես կգան Գերմանիայից /Հալլե-Վիթենբերգի համալսարան/, Ավստրիայից /Վիեննայի համալսարան/, Վրաստանից /Քութայիսիի համալսարան, Թբիլիսիի Իլիա Ճավճավաձեի անվան պետական համալսարան, Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարան/, Ռուսաստանից /Մոսկվայի լեզվաբանական համալսարան, Պյատիգորսկի լեզվաբանական համալսարան/, Ղազախսատանից /Ալմա-Աթայի Աբիլայ Խանի անվան համալսարան/ ժամանած հայտնի գիտնականներ և համալսարանականներ, ինչպես նաև մասնագետներ ՀՀ Կրթության ազգային ինստիտուտից և ՀՀ տարբեր բուհերից:

Գիտաժողովը կտևի նոյեմբերի 2-4-ը, հաղորդում է ԵՊԼՀ Հանրային կապերի բաժինը;