AM
2 Նոյեմբեր 2011 - 06:46 AMT

Շևչենկոյի անվան դպրոցի տնօրենն արդեն հայտնի է

Տ. Գ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցում երեկ տեղի են ունեցել տնօրենի ընտրություններ։ Թեկնածուները երկուսն էին` տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էլեոնորա Թումանյանը և փոխտնօրեն Լիանա Ավագյանը։

Տիկին Թումանյանը ընտրող հանձնաժողովին է ներկայացրել իր ծրագիրը, որի առաջնային կետը դպրոցի վերանորոգումն է, ուսումնական գործընթացի արդիականացումը և համակարգչայնացումը։ Նա նաև նշել է, որ պետք է հստակ քայլեր ձեռնարկվեն կրթական գործընթացի բարելավման ուղղությամբ, պետք է ապահովել կրթության մատչելիություն։

Մյուս թեկնածուն` Լիանա Ավագյանը, նշել է, որ կարևորում է դպրոցում վարպետության դասերի անցկացումը, տարբեր խմբակների հիմնումը, հասարակական բանավեճերի կազմակերպումը և այլն:

Ի վերջո ձայների 6:2 հարաբերակցությամբ տնօրեն է ընտրվել օգոստոսի 5-ից տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում նշանակված Էլեոնորա Թումանյանը։