AM
2 Նոյեմբեր 2011 - 07:24 AMT

Եվս մեկ սողանք է ակտիվացել, այս անգամ՝ Լոռիում

Նոյեմբերի 1-ին, ժամը 12.52-ին Լոռու մարզի Դարպաս գյուղի գյուղապետ Ս. Ավետյանից տեղեկություն է ստացվել, որ Վանաձորի Սարի Թաղ թաղամասից Դարպաս գյուղ տանող ավտոճանապարհի սկզբնամասում ակտիվացել են սողանքային երևույթներ: Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը հաղորդում է, որ Վանաձորի Սարի Թաղ թաղամասի 2-րդ փողոցի թիվ 4, 6 և 8 տների կոյուղաջրերը լցվում են հողի մեջ, որի հետևանքով առաջացել է 30 մ երկարությամբ, 2 մ լայնությամբ և 0,5 մ խորությամբ հողի հոսք:

Սողանքային երևույթների հետագա ակտիվացումը կարող է վտանգավոր լինել հարակից տների և Դարպաս գյուղ տանող ճանապարհի համար: Վերոնշյալ տների բնակիչներին արգելվել է շահագործել կոյուղագծերը: Ստեղծված իրավիճակը կարգավորելու համար ստեղծվում է հանձնաժողով: