Վարշավայի Մարիի Գրժեգորժևսկիի անվան հատուկ մանկավարժության ակադեմիայի մասնագետների, Բիդգոշի «Հոմեր» դասավանդման և վերականգնողական կենտրոնի մասնագետների, «Հանգրվան» ՀԿ-ի և այլ կենտրոնների մասնագետների հետ միասին մշակվել է մի ծրագիր, որն ուղղված է կույր և թույլ տեսնող անձանց տարածքում կողմնորոշվելու, ինչպես նաև ինքնուրույնության, ապահովության և էֆեկտիվ տեղաշարժվելու հմտություններ ձեռք բերելուն:
Կազմակերպիչները նշում են, որ Հայաստանում այս ամենի ուսուցման համապատասխան կենտրոն ու մասնագետներ չկան. «Սա նորույթ է մեր երկրի համար»:
Մասնագետները լեհական «Արիարի» հիմնադրամը, Լեհաստանի կույրերի միության ու հայաստանյան գործընկեր «Հանգրվան» առողջապահական-մշակութային ՀԿ-ը համատեղ «Լայն փակված աչքերով» ծրագրի շրջանականերում 18 -22 (ՀՀ տարբեր մարզերից ընտրված) հայաստանաբնակ անձանց կուսուցանեն կույր և թույլ տեսնող անձանց հետ աշխատելու ծրագիր, ինչը հնարավորություն կտա նշյալ անձանց համապատասխան մասնագիտացված որակավորում ստանալ և եվրոպական փորձի ու չափանիշների համաձայն աշխատելու։
Ծրագրի մեկնարկը կտրվի նոյեմբերի 7-ին ժամը 14-ին Տիգրանյան 31 հասցեում տեղակայված թիվ 14 հատուկ դպրոցում:





