ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամ, գործարար Սեդրակ Մուրադյանին և «Քասսարդջյան Սիս Թրասթ», «Արմենիան Սենթր Թրասթ» և «Արարատ Հերիթիջ Թրասթ» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի անդամ Թոնի Կահվեին:
Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Լոնդոնի հայ համայնքի հիմնախնդիրներին: Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունն ու ծրագրերը` ուղղված Սփյուռքում հայապահպանությանը, հայկական ներուժի համախմբմանը և հայրենադարձությանը:





