AM
3 Նոյեմբեր 2011 - 09:37 AMT

Երևան-Արտաշատ ճանապարհին մեքենան բախվել է պատին. վարորդը մահացել է

Նոյեմբերի 2-ին`ժամը 23.48-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին` Այնթապ գյուղի սկզբնամասում, տեղի է ունեցել ավտոպատահար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Դեռևս չպարզված հանգամանքներում` քարե կրպակին է բախվել «Օպել Վեկտրա Բ» մակնիշի 15 ՕՕ 374 պետհամարանիշի ավտոմեքենան: Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության աշխատակիցներին հանձնել վարորդ,1973 թվականին ծնված Սուրեն Զատևոսյանի դին :