AM
3 Նոյեմբեր 2011 - 09:40 AMT

«ԳՈՇ-ԳԱԶ» ՍՊԸ-ի բազայում ցիստեռներ են այրվել

Նոյեմբերի 2-ին ժամը 22.14-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցի թրվ 46 հասցեում` «ԳՈՇ-ԳԱԶ» ՍՊԸ-ի բազայում, այրվում են գազի ցիստեռներ:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.25-ին, մարվել`22.32-ին: «ԿամԱԶ» մակնիշի գազատարից պահեստային տարայի (ռեզերվուար) լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել հեղուկ գազի արտահոսք և բռնկում: