«Խոսքի իրավունք» միավորումը տարածել էր հաղորդագրություն, ըստ որի Զվարթնոցի տաճարից անհետացել են հին կարասները: Սակայն, պարզվում է, որ անհետացման լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Կարասները «Պատմամշակութային արգելանոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի հրամանով տեղափոխվել են և հիմա գտնվում են վերականգնման գործընթացի մեջ: Առաջիկայում բացվելու է Զվարթնոցի թանգարանը, և վերականգնված կարասները կցուցադրվեն թանգարանում: Վերականգնողական աշխատանքները կատարում է Տիգրան Զաքյանը: Կարասներն հետագայում կցուցադրվեն թանգարանում, այլ ոչ թե բաց երկնքի տակ:
«Խոսքի իրավունք» միավորումից գրում են՝ միայն ուրախ են, որ իրենց գրած քաղաքացին այդքան հոգատարություն և սրտացավություն էր ցուցաբերել և այնքան հաճախ է լինում Զվարթնոցում, որ անգամ նրա աչքից չի վրիպել կարասների անհետացումը. «Ցանկություն կա, որ մեզանից յուրաքանչյուրը` լինի դա «Խոսքի իրավունք»-ի անդամ, ուսանող կամ չինովնիկ, նման վերաբերմունք ցուցաբերի»:





