AM
4 Նոյեմբեր 2011 - 11:29 AMT

Ավտոճանապարհների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար գործում է թեժ գիծ

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում հանրապետության ավտոճանապարհների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար գործում է թեժ գիծ` 56.25.33 հեռախոսահամարով: Բացի այդ, նոյեմբերի 15-ից նախարարության պաշտոնական կայքէջում կտեղադրվի ճանապարհների իրավիճակը նկարագրող քարտեզ:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի` վրացական կողմի հետ ձեռք բերված պամանավորվածության համաձայն, նախարարության կայքի առաջին էջում, տեսանելի հատվածում արդեն տեղադրված է Վրաստանի հանրապետության ավտոճանապարհների, այդ թվում` Վերին Լարսի անցակետի վերաբերյալ տեղեկատվություն` Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի էլեկտրոնային հասցեն եւ հեռախոսահամարը: Տեղեկատվությունն, ըստ անհրաժեշության, պարբերաբար կթարմացվի, հայտնում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղարը: