Նոյեմբերի 7-ին ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի հիշատակին նվիրված 2011թ. իրականացվող միջոցառումների ծրագրի շրջանակում, ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի նիստերի դահլիճում «Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը. պատմական հենք և իրավական գնահատական» թեմայով դասախոսությամբ հանդես կգա «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
Սփյուռքի նախարարությունից հայտնում են, որ վարչապետի հանձնարարականով մի շարք պետական գերատեսչություններ ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի հիշատակի հավերժացման նպատակով մշակել են 2011թ. իրականացվող միջոցառումների ծրագիր, որը համակարգում է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը: Ծրագիրը ներառում է գիտաժողովի, տեսահամաժողովի բանավեճի, բաց դասերի կազմակերպում:





