Հայ թատերական արվեստում ներդրած մեծագույն ավանդի, ինչպես նաև ծննդյան 80–ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանը և ՀՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։
Քաղաքապետարանից հայտնում են, որ շնորհավորելով վաստակաշատ դերասանուհիներին՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանն ընդգծել է նրանց վաստակն ու անգնահատելի ավանդն ինչպես բեմական ասպարեզում, այնպես էլ սերունդների դաստիարակության գործում։
Կարևորելով թատրոնի դերը հասարակական կյանքում ՝ Տարոն Մարգարյանը նշել է. «Ձեր մեծարանքը գնահատվել է հանդիսատեսի ծափահարություններով և լեփ լեցուն դահլիճներով։ Մենք բոլորս շատ ենք սիրում ձեզ և մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում, որ դուք այսօր մեր կողքին եք ու շարունակում եք հարուստ պահել մեր թատերական մշակույթը»։





